Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երազից իրականություն

Երազից իրականություն

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեկ տեղի ունեցավ «Ես գալիս եմ, մայրիկ» խորագրով բարեգործական համերգ-ակցիա, որի նպատակն է օգնել անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքներին։ Համերգ-ակցիայի ժամանակ հանգանակությունների եւ նվիրատվությունների միջոցով հավաքված գումարը կտրամադրվի «Արագիլ» հիմնադրամին, որը կֆինանսավորի ցածր եկամուտ ունեցող անպտուղ զույգերի բուժման նախագիծը։ Ակցիան կազմակերպել էր Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան։ Միջոցառման առաջին մասում ներկայացվեց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի երաժշտության հիման վրա «Երազ» բալետ-ֆանտազիան, որի բեմադրիչն ու գլխավոր դերակատարը Ժակլին Սարխոշյանն է։

 

Է. Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բարեգործական համերգ-ակցիայի նպատակներից է հասարակությանը իրազեկել Հայաստանում վերարտադրողական առողջության իրավիճակի մասին. «Անպտղությունը ողբերգություն է թե ընտանիքի, թե հասարակության համար, միաժամանակ ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար։ Դրա համար պետք է ինչ-որ բան անել, որպեսզի լուծվեն դեմոգրաֆիկ ու ռազմավարական հարցերը, իսկ ազգաբնակչությանը սոցիալական օգնություն ցուցաբերվի»։ Այն հարցին, թե ինչպես է բժշկի բազմազբաղ առօրյայում ժամանակ հատկացնում նաեւ երաժշտությանը՝ Է. Համբարձումյանն ընդգծեց, որ «մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ պետք է արդյունավետ օգտագործել ամեն մի րոպեն»։

 

Միջոցառման երկրորդ մասում Հայաստանի, նաեւ Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ-ից հրավիրված հայ բժիշկներն անդրադարձան անպտղության խնդիրներին, իրենց երկրներում ունեցած փորձին։ Արտասահմանից ժամանած բժիշկները հայտնեցին օգնելու իրենց հայաստանյան գործընկերներին։

 

Է. Համբարձումյանը նշեց, որ նախագծի իրականացման համար իր անմիջական ներդրումն ու աջակցությունն է ցուցաբերել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո գործելու է նաեւ «Արագիլ» հիմնադրամը։ Բժիշկներից բացի խոսք ասաց նաեւ մի կին, ով տարիներ շարունակ անհամբերությամբ սպասում է իր հերթին, երբ արտամարմնային բեղմնավորման շնորհիվ կվայելի մայրության բերկրանքը։ Նա լիահույս է, որ հիմնադրամի գործունեությունը կերջանկացնի իր նման շատ կանանց եւ տղամարդկանց։

Հեղինակ. Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ